Իջևան քաղաքի բնակիչները բողոքում են, որ վառելափայտ չեն կարողանում ձեռք բերել։ Ամեն աշուն Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի ընտանիքներին մինչև 8 խորանարդ մետր թափուկ վատելափայտ էր տրվում՝ անտառում ինքնապատրաստմամբ, սակայն այս տարի Իջևան համայնքում այն չի տրվել, Նոյեմբերյան համայնքում էլ այն տրվել է սահմանափակ քանակով՝ միայն ընտանեկան նպաստառու ընտանիքներին։
Խնդրի վերաբերյալ տեղեկատվական հարցում եմ ուղարկել Հայանտառի գլխավոր տնօրեն Սևակ Մարկոսյանին, սակայն դեռ պատասխան չեմ ստացել։
Հավելեմ, որ Տավուշի մարզում փայտի բիզնեսը գտնվում է Նիկոլ Փաշինյանի մտերիմների ձեռքին, ովքեր նախկինում դրա հետ կապված սկանդալային պատմությունների մեջ են հայտնվել։
Ոսկան Սարգսյան